Թուրքական Baykar ընկերությունը պատրաստվում է իր հարվածային անօդաչուները վերազինել «երկինք-երկինք» հրթիռներով, համապատասխան փորձարկումներն արդեն ընթանում են։ Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտարարել է դրա գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը:
«Շուտով մեր «Bayraktar TB2» – ը և «Bayraktar Akıncı» -ն կունենան «օդ-օդ» հրթիռներ, որպեսզի դիմակայեն ոչ միայն անօդաչու թռչող սարքերին, այլև թշնամական ինքնաթիռներին (… մենք փորձարկում ենք», – նրա խոսքը մեջբերում է «Սաբահ» պարբերականը։
Ավելի վաղ Ստամբուլի Saha Expo պաշտպանական ցուցահանդեսում Baykar-ը և Roketsan զինագործական ընկերությունները պայմանագիր էին ստորագրել Sungur զենիթային հրթիռներով հարվածային անօդաչու թռչող սարքեր զինելու մասին: Միևնույն ժամանակ, Roketsan ընկերության գլխավոր տնօրեն Մուրատ Իկինջին նշել է, որ Sungur հրթիռներն իրենց լավ են դրսևորել ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։
«Սաբահը» նշում է, որ նման հրթիռներով «Bayraktar TB2» և «Bayraktar Akıncı» անօդաչու թռչող սարքերը թույլ կտան ուղղաթիռների և անօդաչուների, այդ թվում՝ կամիկաձե անօդաչուների դեմ օդային պարեկության էժան միջոց ստեղծել: