Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է եվրոյի և դոլարի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 1-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերn ԱՄՆ դոլարը գնում են 391,18 դրամ կշռված գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը էժանացել է 0,25 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.59 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ նվազելով 0.30 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 382,85 դրամ է, գնի կորուստը կազմել է 0,72 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 398,56 դրամ միջին գնով, ինչը 1,28 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.02 դրամով և կազմել 6.07 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.68 դրամ միջին գնով, որը հոկտեմբերի 31-ին առաջարկված գնի համեմատ ցածր է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 441.59 դրամ միջին գնով` նախորդ օրվա համեմատ աճելով 0.91 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,03 դրամով՝ կազմելով 467,28 դրամ։