ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն արձանագրել են, որ ադրբեջանական կողմը ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի սահմանների նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Առաքելության ներկայացուցիչները վստահ են, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքը, նշել է նա։
Սարգսյանը հնարավոր է համարել, որ ԵՄ դիտորդների պարեկությունը պատճառներից մեկն է, որ հակառակորդը սկսել է ավելի հազվադեպ կրակ բացել Հայաստանի տարածքի ուղղությամբ։
Ընդ որում, նա ընդգծել է, որ առաքելությունը «դիտարկում է իրականացնում ոչ թե սահմանի ողջ երկարությամբ, այլ միայն այն հատվածներում և այն բնակավայրերում, որոնց դեմ ադրբեջանական կողմից հարձակում է իրականացվել»:
Մարզպետը նաև հայտարարել է, որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով ստիպված տեղահանված Գեղարքունիքի մարզի բնակիչների ավելի քան 90 տոկոսն արդեն վերադարձել է իրենց տները:
«Մենք ունենք 8 ամբողջովին ավերված բնակարաններ Սոթքում, որտեղ մարդիկ չեն կարող վերադառնալ և ապրել, բայց մենք նրանց համար տուն ենք վարձել, և առաջին անգամ նրանք կապրեն այնտեղ, մինչև մենք վերականգնենք նրանց բնակարանները», – ասաց նա:
Ավելի վաղ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի հյուրանոցները լրացված են մոտ 40 տոկոսով: