Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը տեղեկացնում է, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժվել է։
«Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. ՄԱՐԻԿՅԱՆԻ, քննության առնելով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից ներկայացված միջնորդությունը ԷՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ու ԻՄ պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որոշեց այն ՄԵՐԺԵԼ»,-նշվում է փաստաբանի Facebook-յան էջում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ ԱԱԾ ծառայողները ձերբակալել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։