Լյուքսեմբուրգի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է եզդիների ցեղասպանությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նշվում է, որ օրենքի նախագիծը ընդունվել է միաձայն քվեարկությամբ։
«Մեծ երախտագիտություն ենք հայտնում Լյուքսեմբուրգի կառավարությանը և խորհրդարանին՝ եզդի համայնքին շարունակական աջակցության և Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի համատեքստում նրանց ջանքերի համար։
Շնորհակալ ենք, որ գործում եք հանուն պատմական արդարության ու դրա վերականգնման` ի շահ մարդու ու քաղաքացու իրավունքների, և ի շահ եզդիական դատի»,- գրել է Բաքոյանը։ ։