Մենք հայտնաբերել ենք մեծ թվով վարակներ Pegasus-ից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մոտ գտնվող անձանց մոտ: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ այդ վարակումները թույլ կտան տեղեկություններ հավաքել նաև այն մասին, որ արտահոսքը սպառնում է ազգային անվտանգությանը։
«Pegasus-ի արտադրող NSO Group-ն իսրայելական ընկերություն է, որը վերահսկում են երկրի իշխանությունները։ Ըստ այդմ, Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների վրա լայնածավալ հարձակման հետ, որը, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի կամ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Ընդ որում, վարակումների մի մասը վկայում է այն մասին, որ որոշ հարձակումների հետևում կարող են կանգնած լինել նաև հայկական հատուկ ծառայությունները»-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Apple-ը սկսել էր նախազգուշական նամակներ ուղարկել Pegasus-ի զոհերին:
Հիշեցնենք նաև, որ տեղեկություն էր շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Pegasus համակարգ է ձեռք բերել: Դա լրտեսող համակարգ է, որը մշակվել է NSO Group իսրայելական ընկերության կողմից: Բացահայտվել է, որ Pegasus-ը «կոտրել է» որոշ երկրների պաշտոնյաների 50 000 բջջային հեռախոս: