Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի եւ «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը առաջարկ է ստացել գլխավորել Հայաստանի թիմը: Այս մասին նա պատմել է «Спорт-Экспресс» թերթին։
Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) ղեկավարությունը որոշում է կայացրել երկարաձգել Կարպինի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականի օգոստոսը։
«Զանգ [Հայաստանի հավաքականից] եղել է, այո։ Լսել եմ առաջարկը։ Դա լավ է», – ասել է Կարպինը:
«Ինչու չհետաքրքրեց։ Քանի որ ես Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» մարզիչն եմ», – հավելել է մասնագետը։
Կարպինը ՌԴ ազգային թիմը գլխավորել է 2021 թվականի հուլիսի 26-ին՝ փոխարինելով Ստանիսլավ Չերչեսովին։ Կարպինի գլխավորությամբ հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում անցկացրել է յոթ հանդիպում, որոնցում տարել է հինգ հաղթանակ, մեկ անգամ ոչ ոքի խաղացել և կրել մեկ պարտություն:
Փետրվարի 28-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) Ռուսաստանի հավաքականներին հեռացրել է կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումներից մինչեւ հետագա ծանուցում: