Դրամի արժևորումից Հայաստանի տնտեսությունը ինչքանո՞վ է օգտվել և վնաս կրել, ո՞ր ոլորտներն են եղել: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում քննարկվող 2023 թվականի բյուջեի նախագծի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Ըստ Գևորգ Պապոյանի անձնական դատողությունների՝ 2022 թվականի առաջին ամիսներին, երբ դեռ չկար ռուս-ուկրաինական հակամարտությունը, հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի նախանշված 7 տոկոս տնտեսական աճից մի փոքր ավելի լավ սցենարով գնում էինք առաջ՝ մոտավորապես 8-8,5 տոկոս:
«7 տոկոսից ավել տնտեսական աճ կունենայինք, եթե չլիներ այս անոմալիան, որն իր հետ բերել է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություններ»,- ասաց նա և նշեց, որ դրական ազդեցությունները ավելի մեծ են:
Նրա խոսքով՝ եթե դիտարկենք ոլորտներով, արտադրություն, արտահանում հատվածը որոշակի մրցունակության խնդիրներ է ունենում և փոխարենը ներմուծվող ապրանքներն ավելի մրցունակ են դառնալու և ավելի մեծ հարավորություններ ունենալու։
Պատգամավորը նշեց, որ պետք է խուսափենք արհեստական միջամտություններից, նախ որովհետև դրա ռեսուրսը չունեն, երկրորդն էլ, դա տևական չի լինելու և, իր կարծիքով, անիմաստ ծախսեր է լինելու:
«Ներմուծվող ապրանքների հնարավոր գնաճն էականորեն սահմանափակվել է փոխարժեքի անկման հետևանքով, ինչը բերել է, որ գները չեն բարձրացել այն մակարդակով, որով կարող էին բարձրանալ, որոշ դեպքերում գուցե իջել են»,-ասաց նա և նշեց, որ երվոպական երկրներ կան, որտեղ գնաճը 20 տոկոսից բարձր է եղել, իսկ Հայաստանում 10 տոկոսից ցածր է:
Մանրամասները՝ տեսանյութում։