Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra նվագախումբը մայիսի 18-ին և 19-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 19։00-ին, կներկայացնի երկու վառ համաշխարհային սաունդթրեքերի շոուներ՝ Cinema Medley Interstellar և Cinema Medley Oppenheimer:
Cinema Medley շոուն արդեն դիտել է ավելի քան 500,000 հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում:
Համաշխարհային սաունդթրեքերի շոուն հանդիսատեսին ընկղմում է կինոյի աշխարհ։ Հայաստանում հանդիսատեսը հնարավորություն կունենա 1 երեկոյաի ընթացքում վայելել 16 ֆիլմերի երաժշտություններ։ Ծրագրում ներառված են «Հրեշտակներ և դևեր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Գլադիատոր», «Բեթմեն», «Աստղային պատերազմներ», «Հարրի Փոթթեր», «Շինդլերի ցուցակը», «Jurassic Park», «Game of Thrones», «Օպերայի ուրվականը», «Երեք ընկեր» ֆիլմերի, ինչպես նաև «Թիկնապահ» ֆիլմի սաունդթրեքերը։
Տոմսերը վաճառվում են 10 000-40 000 դրամով։