Թատրոնի և կինոյի ռուս դերասան Դանիլա Կոզլովսկին հունիսի 4-ին՝ ժամը 19։00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն հայ հանդիսատեսին կներկայացնի իր «Ֆրենկ» երաժշտական մենահամերգ-ներկայացումը։
Հանրահռչակ Ֆրենկ Սինատրան Կոզլովսկու կուռքն է, որի երգերը շոուի գլխավոր կետը կլինեն։ Մյուս կողմից հատկանշական իմաստ ունի «frank» բառը, որը նշանակում է՝ «անկեղծ»։ Այս իմաստով արտիստը նաև բացահայտումների երեկո է խոստանում:
Երաժշտական մենահամերգի ընթացքում դերասանը կկիսվի իր մանկության և Կրոնշտադտի ռազմածովային կորպուսում սովորելու եզակի հիշողություններով, կխոսի իր առաջին սիրո և այն կուռքերի մասին, որոնցով հիանում էր իր երիտասարդության տարիներին։
Տոմսերի արժեքը 10 000-30 000 դրամ է։