Ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին նկարահանվել են իրենց առաջին համատեղ գովազդում: Այս մասին հայտնում է Daily mail-ը:
Նշվում է, որ նրանք գովազդում են Louis Vuitton ապրանքանիշը:
Ֆուտբոլային դաշտը ֆուտբոլիստները փոխարինել են վանդակավոր ճամպրուկով՝ մրցելով ավելի խելացի՝ շախմատի խաղում:
Այժմ երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստվում են Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը, սակայն նրանց մարզավիճակի վերաբերյալ կասկածներ կան: Հարցեր են առաջացել նաև Լիոնել Մեսիի մարզավիճակի վերաբերյալ, քանի որ արգենտինացին ներկայումս իր թիմից հեռու և ինքնուրույն է մարզվում: