Armenia Today-ի խմբագիրները IDBank-ի, Idram-ի և «Роскачествօ»-ի անվտանգության փորձագետների հետ միասին առաջարկություններ են պատրաստել ընթերցողների համար, որոնք կօգնեն խուսափել անցանկալի ծախսերից «Սև ուրբաթ» և «Կիբեր երկուշաբթի» օրերին և կանխել խարդախների կողմից քարտային տվյալները գողանալը:
- Նախապես պատրաստվեք
1.1.Կազմեք անհրաժեշտ ապրանքների ցանկը, մի տրվեք այնպիսի ակցիաների, որոնք առաջարկում են ապրանք՝ երկուսը մեկի գնով, երեքը երկուսի գնով: Անհրաժեշտ իրերի ճշգրիտ ցանկը թույլ կտա, որ չգնեք ինչ պատահի և գումար չծախսեք այն ապրանքների վրա, որոնք ապագայում ձեզ պետք չեն գա։ Հաշվի առեք նաև, որ ցածր գինը կարող է կեղծ կամ թերի ապրանքի մասին խոսել։
1.2.Նախապես գրանցվեք առցանց խանութում, մուտքագրեք զամբյուղը և զեղչերի օրը կատարեք գնումներ։
Լայֆ հաք. այս օրը կարելի է ամանորյա նվերներ գնել շահավետ գնով կամ ընկերների հետ միասին գնումներ կատարել՝ մեծ զեղչ ստանալու համար, հաշվի առնելով, որ շատ կայքեր որոշակի գնից սկսած՝ գնումների համար տալիս են զեղչեր և բոնուսներ։
- Համեմատեք ապրանքների գները «Սև ուրբաթին» նախորդող շաբաթվա մեջ
Միաժամանակ փորձագետները խորհուրդ են տալիս կազմել ապրանքների ցանկ՝ ֆիքսելով դրանց գները «Սև ուրբաթից» առաջ, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք առցանց խանութը զեղչերի օրը բարձրացրել է այդ ապրանքների գները։ Չմոռանաք նաև ուշադրություն դարձնել առաքման ծախսերին:
- Գնումներ կատարեք վստահելի կայքերից
Ստուգեք կայքի հասցեն ապրաքանիշի սոցցանցերի միջոցով, որպեսզի քարտի տվյալները չգողանան խաբեբաները. անվտանգության փորձագետներն այդ գործողություններն անվանում են ֆիշինգ և էլեկտրոնային սկիմինգ։
Վարկային և դեբետային քարտերի սեփականատերերը ենթակա են իրենց վտանգի ենթարկելու, այսինքն՝ բոլորս միասին:
Ըստ «Роскачествօ»-ի արտադրանքի թեստավորման ավագ փորձագետ Սերգեյ Կուզմենկոյի՝ խաբեբաները կարող են ստանալ ձեր տվյալները՝ զոհի անունն ու հասցեն, քարտի համարը և անվտանգության ծածկագիրը այնուհետև դրանք վաճառել darnet-ում:
Հայաստանի դեպքում, ինչպես նշում է IDBank-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, առաջինը «ֆիշինգ» կայքերն են, որոնք գոյություն ունեցող իրական ծառայությունների նմանակն են։
Օրինակ՝ List.am կայքում գնումներ կատարող կամ ապրանք վաճառող օգտատերերին զեղծարարներն ուղարկում էին ՀայՓոստի կամ Idram-ի կայքէջերի կեղծ կրկնօրինակ էջերը, որոնց միջոցով փորձում էին գումար հափշտակել հաճախորդներից։
Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ տեղի է ունեցել անձնական տվյալների կորզման փորձեր սոցիալական ցանցերի, հաղորդակցման հավելվածների կամ ուղիղ զանգի միջոցով, պարզաբանում է Վարդևանյանը:
Բջջային հեռախոսի էլեկտրոնային դրամապանակների միջոցով գնումներ կատարելիս կրկնակի ստուգեք էլեկտրոնային դրամապանակի կայքերը, ուր այցելում է գնորդը։
IDBank-ի և Idram-ի տեղեկատվական անվտանգության փորձագետները պարզաբանում են
1.Անհրաժեշտ է խուսափել կասկածելի առաջարկներով նամակների հիման վրա գործողություններ կատարելուց
Այս դեպքում ևս անհրաժեշտ է առկա հղումը բացել համակարգչով և ուսումնասիրել։
Համակարգչով հղումը բացելու բացատրությունը պարզ է՝ բջջային հեռախոսով դիտելիս ողջ տեղեկատվությունը կարող է չարտացոլվել, օրինակ՝ կարող է չերևալ իրական հասցեն, թե որտեղից է եկել հղումով նամակը։ Ենթադրենք՝ կարող է գրված լինել՝ [email protected], սակայն նամակը բացելիս կարող եք տեսնել, որ ուղարկողի իրական հասցեն [email protected]ն է, ինչը նշանակում է, որ միանշանակ պետք է խուսափել նամակի բովանդակությանը վստահելուց։
Անհրաժեշտ է հիշել նաև, որ համակարգչով կասկածելի կայքէջեր բացելիս պետք է խուսափել ոչ միայն կասկածելի գործողություններ իրականացնելուց, այլև ավելորդ անգամ մկնիկի սեղմումներ կատարելուց, քանի որ վնասակար ծրագրերը կարող են ներթափանցել Ձեր համակարգիչ նաև առանց հատուկ գործողություններ կատարելու՝ պարզապես հպվելու պատճառով։
2.Հեռախոսով չհայտնել բանկային քարտի տվյալները
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել հանգամանքը, որ Idram-ի և IDBank-ի աշխատակիցները երբեք իրենց իսկ նախաձեռնությամբ կապ չեն հաստատում հաճախորդի հետ և չեն պահանջում տրամադրել որևէ գաղտնաբառ կամ անձնական տվյալ, որքան էլ հարցումը արժանահավատ թվա։ Այնուամենայնիվ, եթե կարիք կա համոզվելու, թե արդյո՞ք հեռախոսի մյուս կողմում բանկային համակարգի աշխատակից է, ապա խորհուրդ ենք տալիս անպայման ճշտել, թե որ ընկերության որ բաժնի աշխատակիցն է կապ հաստատել Ձեզ հետ, ընդհատել տվյալ հեռախոսազանգը, և զանգահարել այդ ընկերության պաշտոնական կայքերում նշված հեռախոսահամարով և շարունակել զրույցը։
3.Պաշտպանեք ձեր հաշիվը ուժեղ գաղտնաբառով
Միացրեք երկգործոն նույնականացումը ձեր հեռախոսահամարի միջոցով: Խորհուրդ է տրվում չպահել գաղտնաբառը բրաուզերում, որպեսզի նվազեցնեք հավանականությունը, որ այն կընկնի երրորդ անձանց կողմից:
4.Ձեռք բերեք գնման սահմանաչափով վիրտուալ քարտ
Նման քարտը նախատեսված է հատուկ առցանց վճարումների համար, և դրա անվտանգության մակարդակն ավելի բարձր է գործարքների ժամանակ: Նաև խորհուրդ է տրվում խուսափել կրեդիտ քարտով գնումներ կատարելուց։