Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը վրդովված իր մահվան մասին լուրերից: Պատճառը YouTube-ի ալիքներից մեկում տեղադրված տեսանյութն էր, հայտնում է РИА Новости-ն։
Տեսանյութի հեղինակները հայտնել են, որ հումորիստը մահացել է և սխալ տեղեկություններ են տվել նրա կենսագրությունից։
«Որոշ ոչ մարդիկ YouTube-ում տեսանյութ են տեղադրել՝ հաղորդավարի մեկնաբանությամբ, թե ես լքել եմ այս աշխարհը, նույնիսկ ցույց են տվել լացող մարդու, հետո խեղաթյուրել են իմ կենսագրությունը»,- ասել է Պետրոսյանը։
Նա նաև նշել է, որ լուրն անհանգստացրել է ոչ միայն իրեն. ընկերներն ու երկրպագուները նույնպես «տագնապած» են։
«Մի կողմից, իհարկե, այնքան էլ հաճելի չէ, երբ քեզ կենդանի, կարելի է ասել, ստիպողաբար ուղարկում են այն աշխարյ, որտեղ չես շտապում լինել, սակայն ընկերներ ու երկրպագուներ են տագնապած, մյուս կողմից՝ ասում են, որ սա լավ նշան է»,- կատակել է Պետրոսյանը։
Սոցիալական ցանցերում երկրպագուներն իրենց աջակցությունն են հայտնել Պետրոսյանին։
«Անտեսեք հիվանդներին: Ապրեք երջանիկ», «Հայց ներկայացրեք», «Մարդիկ բարոյական սկզբունքներ չունեն: Իսկական մակաբույծներ», արձագանքել են Պետրոսյանի հետևորդները։