Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հունաստանը պետք է հրաժարվի Էգեյան ծովի արևելյան մասում գտնվող կղզիներում սպառազինության տեղակայումից, հաղորդում է РИА новости – ն:
Նախարարը նշել է, որ նշված կղզիները «միջազգային պայմանավորվածությունների համաձայն համարվում են ապառազմականացված գոտիներ»։ «Ով քամի է ցանում, փոթորիկ կհնձի։ Եթե Հունաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դեմ և հետքայլ չի անում, ապա Թուրքիան բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի տեղում», – ասել է Չավուշօղլուն։