Դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5․6 մագնիտուդով երկրաշարժ հյուսիսային լայնության 42.23⁰ և արևելյան երկայնության 46.82⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստան` Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք։
Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, երկրաշարժի օջախը 10 կմ խորությամբ է, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժն զգացվել է Տավուշի, Լոռու մարզերում` 3-4 բալ և Գեղարքունիքի մարզում` 3 բալ ուժգնությամբ, Արցախում՝ 2-3 բալ ուժգնությամբ։