Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Արցախի ԱԺ-ում պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին նոր բյուջեին, կառավարության ձևավորմանը, իրականացվելիք ծրագրերին, գնաճին:
Պետական նախարարն ասել է, որ նոր կառավարությունը ձևավորվելու է հունվարի սկզբին, իսկ լրամշակված բյուջեի տարբերակը պատրաստ կլինի փետրվարին: Նա շեշտել է, որ նոր բյուջեն իրատեսական պետք է լինի՝ կառուցված զարգացման ծրագրերի վրա, իրականացվելիք բարեփոխումները լրացուցիչ ծախսեր կպահանջեն, սպասվում է պետական համակարգի վերաձևավորում:
ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ինչպես բյուջեի նախագծին, այնպես էլ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին: