Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի է համարել Արցախի կարգավիճակի հետաձգման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը։
«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային։ Մենք առաջին օրվանից հայտարարել ենք, որ այդ առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցություններ ենք վարում հիմնարար սկզբունքների շուրջ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերից ելնելով»,- հայտարարել է Բայրամովը։