Հայկական Fly Arna ավիափոխադրողը Նովոսիբիրսկ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր է իրականացնում, հայտնում է Տոլմաչևո օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Նրանք պարզաբանել են, որ ինքնաթիռները կսկսեն թռիչքները փետրվարի 17-ից։
«Թռիչքները կիրականացվեն հարմարավետ Airbus A320 ինքնաթիռներով հետևյալ չվացուցակով՝ Երևան-Նովոսիբիրսկ փետրվարի 17-ից՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, G6-435 չվերթը կմեկնի ժամը 15:40-ին և Նովոսիբիրսկ կժամանի 23:15-ին: Նովոսիբիրսկ-Երևան փետրվարի 18-ից՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին, G6-436 չվերթը կիրականացվի ժամը 00:15-ին և Երևան կժամանի տեղական ժամանակով ժամը 02:15-ին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Ավիաընկերությունը հավելել է, որ տոմսերի արժեքը կներառի 10 կգ-ով ձեռքի ուղեբեռի փոխադրումը։ Airbus A320 ինքնաթիռները հագեցած են անվճար հոսքային ծառայությունով՝ ֆիլմերի, սերիալների, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանիով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Fly Arna-ն ուղիղ չվերթեր է իրականացրել Սանկտ Պետերբուրգ-Երևան։ Օդանավակայանը դարձել է հինգերորդը ավիափոխադրողի երթուղային ցանցում՝ Ռուսաստանում»,- հայտնել են մամուլի ծառայությունում։
Fly Arna-ն (Հայաստանի ազգային ավիաուղիներ) հիմնադրվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Նրա հիմնադիրներն են Հայաստանի պետական շահերի հիմնադրամը (ANIF) և Air Arabia խումբը։ Fly Arna-ն իր առաջին չվերթն իրականացրել է դեպի Հուրգադա 2020 թվականի հուլիսի 4-ին, այնուհետև դեպի Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաև թռիչքներ է իրականացնում դեպի Թբիլիսի, Սոչի և Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան։