Հայկական Fly Arna ավիափոխադրողը Սանկտ Պետերբուրգ-Երևան ուղիղ չվերթեր է իրականացնում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասներ» ՍՊԸ-ին։
«Հունվարի 29-ից Պուլկովոյից դեպի Երևան թռիչքներ է սկսել նոր ավիաընկերությունը՝ Fly Arna-ն։ Օդանավակայանը դարձել է հինգերորդը ավիափոխադրողի երթուղային ցանցում՝ Ռուսաստանում»,- հայտնել են մամուլի ծառայությունում։
«Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասներ»-ի գործառնական տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Դրոբովիչը ասել է, որ Fly Arna-ն թռիչքներ կիրականացնի շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին՝ Airbus A320 ինքնաթիռով:
Այժմ Հայաստանի մայրաքաղաք են թռչում նաև Rossiya-ն, Utair-ը և FlyOne Armenia-ն։ Fly Arna-ի թռիչքային ծրագրի մեկնարկով Պուլկովոյից Զվարթնոց թռիչքների թիվը կավելանա շաբաթական 14-ի, ասել են նրանք։
Fly Arna-ն (Հայաստանի ազգային ավիաուղիներ) հիմնադրվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Նրա հիմնադիրներն են Հայաստանի պետական շահերի հիմնադրամը (ANIF) և Air Arabia խումբը։ Fly Arna-ն իր առաջին չվերթն իրականացրել է դեպի Հուրգադա 2020 թվականի հուլիսի 4-ին, այնուհետև դեպի Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաև թռիչքներ է իրականացնում դեպի Թբիլիսի, Սոչի և Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան։