ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: