Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է ՌԴ հեռուստաալիքների՝ ՀՀ-ում հեռարձակվելու պայմանները։
«Եթե մեր խնդրանքները չբավարարվեն, բացառում եմ ոչ միայն ՌԴ, այլև որևէ այլ երկրի հեռուստառադիո ռեսուրսների հեռարձակումը ՀՀ-ում։ Մենք ակնկալում ենք, որ այդ հեռարձակումներով հարգեն Հայաստանի Հանրապետության պետական կարգը։ Կարծում եմ՝ անհավանական բան չենք ուզում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ, հաշվի առնելով ՌԴ և ՀՀ բարեկամական հարաբերությունները, հայկական կողմը «պատրաստ է 1, 2, 3, 4, 5, 6 անգամ խնդրել», հետո, «1, 2, 3, 4, 5, 6, 7 անգամ պահանջել»։
«Ու եթե 7-րդ պահանջն էլ արհամարհվի, այլ տարբերակ չկա՝ բոլոր հեռուստաալիքները պետք է անջատվեն և չհեռարձակվեն ՀՀ-ում»,- նշել է վարչապետը։
Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։ Նույն օրը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ չհստակեցնելով պատճառները:
Ապրիլի 10-ին Հայրապետյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանի խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը:
Մանրամասները՝ տեսանյութում։