Խոսվում է, այսպես կոչված, միջանցքների մասին, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
«Չպետք է թույլ տալ, որ այլ կողմից նախաձեռնություն լինի, ու մենք ուղղակի պատասխանենք այդ նախաձեռնություններին: Որպես նախաձեռնող կողմ պետք է հանդես գանք: Ե՛վ հայկական, և՛ իրանական կողմի դիրքորոշումները հստակ են: Չպետք է սպասենք՝ ինչ-որ միջանցք բացելու հետ կապված նախաձեռնություն լինի, հետո նոր որոշենք, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրենք: Նման բան չպետք է թույլ տանք»,- ասել է ՀՀ-ում Իրանի դեսպանը:
Նա նշել է նաև, որ Իրանը և Հայաստանը պետք է համատեղ հատուկ օրակարգեր ձևավորեն:
«Վելուծաբանների կողմից Իրանի և Հայաստանի կարևորագույն առաջնահերթյունները պետք է վեր հանվեն: Հարցերը, որոնք հնչեցվում են, պետք է վերածվեն օրակարգի՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,- ասել է նա:
Դեսպանը ողջունել է Կապանում Իրանի հյուպատոսության բացումը, միևնույն ժամանակ հայտնել, որ ՀՀ-ն Իրանում շուտով գլխավոր հյուպատոսություն է բացելու: