Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի ղեկավարության հետ խորհրդակցություն է անցկացրել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպմանը վերլուծել են օպերատիվ իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին և ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքներում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել «հնարավոր սպառնալիքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»։