Իտալիան Ադրբեջանից եկող գազամուղի համար տուրբիններ կվաճառի, փետրվարի 12-ին հայտնել է «Нефть и Капитал» լրատվական գործակալությունը:
«4 տուրբինների վաճառքի գործարքին կմասնակցեն Ansaldo Energia – ն և Azerenerji — ն», – հայտարարել է Իտալիայի արդյունաբերության նախարարը:
Փորձագետները նշում են, որ նման իրադարձությունը թույլ կտա վերջապես լրջորեն խոսել TAP գազատարի թողունակության ընդլայնման հնարավորության մասին, որի միջոցով ադրբեջանական գազը Թուրքիայից TANAP գազամուղով հասնում է Եվրամիության երկրներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսք էր գնում TAP գազատարի թողունակությունը տարեկան 12 մլրդ խմ-ից 20 մլրդ-ի հասցնելու անհրաժեշտության մասին, սակայն ցանկություններից այն կողմ գործը չէր շարժվում։