«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև ստորագրվել է հումանիտար հակաականային գործունեության ոլորտում փոխգործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։
Նշվում է, որ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ է այցելել Իրանի հակաականային գործունեության կենտրոնի ղեկավար կազմը՝ տնօրեն Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադիի գլխավորությամբ։ Հյուրերն այցելել են ՊՈԱԿ ուսումնական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, կարողություններին, ականատես եղել դաշտային գործնական պարապմունքներին։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել հակաականային գործունեության ոլորտում Հայաստանի և Իրանի միջև առկա համագործակցությունը և շեշտել փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադին փաստել է ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը՝ հույս հայտնել որ հայաստանյան հանդիպումը ևս կունենա դրական արդյունք և հիմք կհանդիսանա համագործակցության հետագա զարգացման համար։
-«Հումանիտար ականազերծման գործողությունը կարևոր է այն առումով, որ փաստացի մարդու կյանքն է փրկվում, ինչպես նաև ստեղծվում պայմաններ՝ նրա անվտանգ ապրելակերպի համար: Պատրաստակամ ենք այս ոլորտում «ՀԱՓԿ» -ի հետ լայնածավալ և երկարաժամկետ համագործակցության»,- նշել է Ահմադին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու հետ կապված հարցեր՝ մասնավորապես, շոշափվել է Իրանի ՀԳԿ միջազգային ուսումնական կենտրոնում «ՀԱՓԿ» մասնագետների վերապատրաստման հնարավորությունը:
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնել...