ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Լուրը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ լրատվության վարչությունից։ Պաշտոնից ազատվելու պատճառների վերաբերյալ մանրամասներ չհայտնեցին:
Արթուր Ումրշատյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2021 թվականի հուլիսին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի կենտրոնում «Hammer» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել պարեկի, վնասել մի քանի մեքենա: Չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, վարորդը դիմել էր փախուստի: «Hammer»-ին կանգնեցնել հաջողվել էր միայն որոշ ժամանակ անց: Թե որքանով է պարեկային ծառայության ղեկավարի ազատումը կապված տվյալ միջադեպի հետ, այս առնչությամբ հստակ տեղեկություններ չկան: