«Մարգարե» ֆիլմի համար «Սեզար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին արժանացած ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը կմարմնավորի ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Այս մասին գրում է Variety-ին: Աղբյուրը հստակեցրել է, որ «պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Մեհդի Իդիրոմը և Գրան Կոռ Մալադը: Ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով կզբաղվեն «Kallouche Cinema» և «Mandarin Compagnie Cinéma» ընկերությունները: Ժան-Ռաշիդ Կալլուշը, որը հանդիսանում է «Kallouche Cinema» ընկերության ղեկավարը, Կալլուշն ամուսնացած է հանգուցյալ շանսոնյեի դստեր՝ Կատյա Ազնավուրի հետ:
«Ազնավուրը 2018-ին՝ մահանալուց առաջ, կենսագրական ֆիլմ նկարահանելու համար ինձ իր օրհնությունն է տվել։ Երբ ասացի, որ ուզում եմ ֆիլմ նկարահանել նրա կյանքի մասին, նա անմիջապես դրական պատասխան տվեց»,-Variety-ին ասել է Կալլուշը:
Կալլուշի խոսքով՝ Ռահիմը իդեալականորեն է մոտեցել Ազնավուրի դերին, քանի որ, պրոդյուսերի կարծիքով, նրանք շատ ընդհանրություններ ունեն: Նշվում է, որ նրանք ստիպված էին հաղթահարել դժվարությունները՝ հաջողության հասնելու համար:
Դերասանը, որի կարիերան ԱՄՆ-ում արագորեն առաջընթաց է գրանցում, վերջերս է ավարտել Sony-իի՝ «Մադամ սարդոստայն» ֆիլմի նկարահաունմները: Նա ամուսնացած է ունի երեք երեխա է:
2024 թվականին աշխարհը կնշի ականավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ «Ազնավուր» հիմնադրամըն ավելի վաղ հայտնել էր, որ էկրաններ կբարձրանա Ազնավուրի մասին առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուր»-ը: