ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Նշենք, որ Պապիկյանը ԱՄԷ-ում մասնակցում է միջազգային պաշտպանական համաժողովին և «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին