Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Պապիկյանը կմասնակցի միջազգային պաշտպանական համաժողովին և «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։