Armenia Today-ը Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշման վերաբերյալ հարցում է անցկացրել,
Հարցման մասնակիցների մեծամասնությունը բացասական է գնահատել Ռուբեն Վարդանյանի հրաժարականը։ Երևանցիներն ընդգծել են Ադրբեջանի պահանջների կատարման և Արցախի ներքին գործերին Բաքվի միջամտության անթույլատրելիությունը։
Քաղաքացիներից մեկը դատապարտեց Ադրբեջանի պնդումները և վստահորեն դեմ հանդես եկավ Ռուբեն Վարդանյանի հեռացմանը. «Նախ ճիշտ չէ, որ Ադրբերաջանը ինչ-որ պահանջներ է դնում Հայաստանի Հանրապետությունում, Ռուբեն Վարդանյանը պետք է մնա, նորից հայրենասիրական նույն ոգին մտցնի Արցախում: Եվ ընդհանրապես ով է Ալիևը որ բան պահանջի, պետք է այս պարտվողական, նեղ, խեղճացած վճակից դուրս գանք և պայքարենք մեր ժողովրդի, մեր 120 հազար հայրենակիցների համար»։
Հարցվողներից մեկը դրական գնահատեց Վարդանյանի դերը. «Հետևելով իր գործունեությանը՝ հարգում ենք, շատ հայամետ է։ Միայն Ադրբեջանի շահերից է բխում նրա հեռանալը»։
Մեկ այլ քաղաքացի այնքան էլ արդյունավետ չգնահատեց Վարդանյանի դերը. «Այսքան ժամանակ ի՞նչ է արել, չեմ կարծում, որ լուրջ արդյունք է ունեցել, դա ոչ թե Ադրբեջանի տեսնակյունից, այլ մեր տեսնակյունից»։
«Մենք ազգովի պետք է մեր պայմանները դնենք, ինչո՞ւ պետք է հլու-հնազանդ ենթարկվենք Ադրբեջանի որոշումներին»,- վրոդվվեց մեկ այլ հարցվող։
Հարցվողներից մեկն էլ տարակուսանք հայտնեց Ադրբեջանի հայտարարությունների առնչությամբ. «Եթե Ադրնբեջանը չի փակել, բա էլ ինչո՞ւ պահանջում, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարական տա, խաղերա էլի գնում։ Ռուբեն Վարդանյանն է՞ մեղավոր, ինքը իմ աչքի լույսի չի, բայց ի՞նչ նախապայման»։
Մեկ այլ քաղաքացի էլ արտաբերեց. «Գիտեք Ռուբեն Վարդանյանի ազատումից հետո պետք է ճանապարհը բացի՞, հենա արդեն հայտարարում է, որ մենք չենք փակել, ով ուզում է հրաժարական տա, չեն բացի, խաղեր է գնում, իրենց «մեյմունությանը» պետք է լուրջ չվերաբերվել, գիտե՞ք այդ նավթը ինչեր է անում: Թող Եվրամիությունը հետևի դատարանի որոշմանը»:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Մանրամասները՝ տեսանյութում: