ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոն Հայաստան ժամանելուց առաջ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Վաղը մեկնելու եմ Հայաստան։ Իմ այցերի նպատակը կողմերին երկխոսության և նոր հանդիպման խրախուսելն է։ Մեր վերջնական նպատակն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն է, որը ձեռնտու է երկու կողմերին»,- ընդգծել է Բոնոն:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար և շեշտել, որ խաղաղության պայմանագիրը պետք է լինի կայուն, և այն պետք է բխի կողմերի շահերից, այլ ոչ թե ԱՄՆ-ի կամ այլ երկրների։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը շփվեն՝ անկախ միջնորդական ձևաչափից։
Իլհամ Ալիևն, իր հերթին, գոհունակությունն է հայտնել Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման արդյունքներից և երախտագիտություն հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար։
Հանդիպման ընթացքում Ալիևն ու Բոնոն մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և կողմերի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շուրջ։
Բոնոն հավելել է, որ