Հնդկաստանի բնակիչներից մեկը պնդում է, որ 28 տարի սնվել է միայն կոկոսով, գրում է Oddity Central-ը։ Նրա խոսքով՝ նման դիետան իրեն հաջողությամբ օգնում է հաղթահարել ստամոքսի հիվանդությունը։
Բալակրիշնան Պալային պատմել է, որ 28 տարի առաջ իր մոտ ստամոքսի գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս է ախտորոշվել։ Առողջական խնդիրների պատճառով նա կորցրել է ուժերն այն աստիճան, որ հազիվ էր քայլում։ Այդ ընթացքում նա մի քանի անգամ կոկոս է կերել և եկել այն եզրակացության, որ ամեն անգամ իրեն ավելի ու ավելի առողջ է զգում։ Եվ սկսել է սնվել միայն կոկոսով։
«Կոկոսն ունի այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը, նատրիումը և կալիումը: Դա օգնել է նրան վերականգնել ուժերը, և այժմ նա լավ իճակում է»,- ասել են մասնագետները։
64 տարեկանում Բալակրիշնանը պնդում է, որ շատ ավելի առողջ է, քան իր տարիքի մարդկանցից շատերը: Նա աշխատում է ընտանեկան ֆերմայում, ամեն օր լողում և սպորտով է զբաղվում։ Այնուամենայնիվ, բժիշկները հորդորում են մարդկանց չհետևել տղամարդու օրինակին, քանի որ կոկոսի սննդակարգն ավելի շատ վնաս կարող է բերել, քան օգուտ: