«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ի ներսում արդեն խոսակցություներ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին կտանի կառավարություն՝ որպես իր խորհրդական, մինչև նրա համար նոր՝ առավել հարմար պաշտոն գտնեն։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս 2 ամիս կշարունակի գոյություն ունենալ, մինչև Ներքին գործերի նորաստեղծ նախարարության վերջնական կազմավորումը չավարտվի: ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը դեռևս չգիտի, թե պաշտոնանկությունից հետո Փաշինյանն իրեն ինչ պաշտոն կառաջարկի։