Կոտայքի մարզում տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ահազանգն ստացվել է մարտի լույս 13-ի գիշերը։ Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել:
Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողներին էլ սպառնացել է տղամարդը: Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։
Գերատեսչությունից հայտնում են, որ տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։