Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև վնասվածքներով։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը՝ ի պատասխան շրջանառվող լուրերի, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել խաղաղապահների ուղղությամբ։
Մարզպետարանը հստակեցնում է, որ վնասվածքները հրազենային չեն եղել։ Ռուս զինծառայողները տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայ զինծառայող Մ.Գ.-ն ավտոմեքենայով վատ տեսանելիության պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի Սյունիքի մարզում կորած ՀՀ ԶՈւ զինծառայողն ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից գերի չի վերցվել։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Սյունիքումմոլորված զինծառայողը հայտաբերվել է։ Այլ մանրամասներ նախարարությունը չի հայտնել։
«Բաքվի պահանջ և ընտրությունների նախապատրաստում». պատգամավորը նշել է պրոֆեսիոնալ բանակին անցնելու նպատակները
Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված բանակի վերափոխման հայեցակարգը պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմամբ և պրոֆեսիոնալ բանակի անցումով կկատարի Հայաստանի ապառազմականացման Բաքվի...