ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում աճող լարվածության և Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Դոնֆրիդն ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին։
Պետքարտուղարությունը նշել է, որ ուղղակի երկխոսությունը հիմնախնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Նրանք ընդգծել են, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Լարվածության նոր փուլ արցախա-ադրբեջանական սահմանին սկսվեց մարտի 25-ին, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Արցախի Շուշի-Լիսագոր հատվածում և իրականացրեց «որոշակի դիրքային առաջխաղացում»։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները գրավել են բարձունքը և բանակցում են ադրբեջանցի զինվորականների հետ՝ վերադառնալու իրենց սկզբնական դիրքերը։
Մարտի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ից հայտնեցին, որ ժամը 09:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհին հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմի փորձը. առաջխաղացման ստորաբաժանումը դադարեցվել է: