ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը 2018-2020 թվականներին ձեռք է բերել ավելի շատ զենք, քան նախորդ 10 տարիներն իրար հետ վերցրած։
News.am-ի հետ զրույցում Օհանյանը նշել է, որ միայն իր ղեկավարման տարիներին (2008-2016-խմբ․) 1500 չվերթ ռազմական տեխնիկա է ներկրվել ՌԴ-ից և այլ երկրներից:
Սեյրան Օհանյանը չցանկացավ մեկնաբանել վարչապետի տիկնոջ՝ նախօրեին արված հայտարարությունը 11 հազար դասալիքների մասին, սակայն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 5-րդ շարասյան մասին ասել է, որ իշխանությունը պատերազմի ժամանակ և դրանից հետո ոչինչ չեն արել դա բացահայտելու և կանխելու համար:
«Սա նշանակում է, որ եթե կա 5-րդ շարասյուն, կա նաեւ 6-րդ շարասյուն, դա Նիկոլ Փաշինյանն է, ով խրախուսել է այդ ամբողջ ճանապարհը»,- հավելել է Օհանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։