Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ ադրբեջանցի զինծառայողն ասել է՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Նախիջևանում ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել Շահբուզի շրջանի ուղղությամբ և որոնողական աշխատանքները շարունակվում են։
Համացանցում տարածվել է Սիսիանում հայտնաբերված ադրբեջանցու տեսանյութը։