Ադրբեջանի և Ղրղզստանի զինծառայողները Թուրքիայում «Bayraktar Akinci» անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթաց են անցել: Այս մասին հայտնել է թուրքական «BaykarTech» ընկերությունը:
«Ուսումնառությունն ավարտած թուրք, ադրբեջանցի և ղրղզ զինվորականները «Bayraktar Akinci»-ի հետ կծառայեն իրենց երկրին»,-հայտնել են թուրքական ընկերությունից:
Ադրբեջանցի զինվորականները 2022 թվականի հուլիսի 31-ին մասնակցել են նաև թուրքական նորագույն ԱԹՍ-ի շահագործման դասընթացներին։ Միջոցառումն անցկացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
2021 թվականի օգոստոսին Armenia Today-ը հայտնել էր Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ նորագույն «Bayraktar Akinci»՝ հարվածային անօդաչու թռչող սարքի հայտնվելու մասին։