Տեղ համայնքի բնակիչներից մեկը Armenia Today-ի հետ զրույցում ներկայացրել է գյուղում ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ այժմ վիճակը հանգիստ է, ապրիլի 11-ին տեղի ունեցած սադրանքից հետո կրակոցներ չեն եղել։ «Գյուղ չեն մտած, տենց դեպք իլլալ չի»,-նշեց նա՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք եղել են ադրբեջանական ներխուժման դեպքեր։
Կապված առկա սպառնիլիքի հետ գյուղի բնակիները հողագործությամբ չեն զբաղվում սահամամերձ հատվածում։ «Քինում չենք, թուրքը հենա ընդեղ, կտորի՞ մեզ»,-նշեց նա։ «Շատ բան ենք կորցերլ, սա ապրել ա՞, որ ապրում ենք»,-բողոքեց բնակչուհին։
Նրա փոխանցմամբ՝ իրենց ընտանիքն Աղավնոյից է եկել Տեղ համայնք, բայց ոչ մի փոխհատուցում չեն ստացել։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ։
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: