Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ստացվել են ահազանգեր ռումբի տեղադրման մասին։ Տեղեկությունն ArmeniaToday-ին հաստատեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Լևոն Սարդարյանը։
Նա նշեց, որ նման ահազանգ է եղել, բայց այն կեղծ է։ Սարդարյանը հայտնեց նաև, որ դպրոցներն այս պահին շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ավելի ուշ վերոնշյալի մասին տեղեկատվություն կտրամադրեն։