Հայաստանի բռնցքամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: Այս մաիսն հայտնում է Armenpress-ը։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Բաչկովն ուժերը չափեց Սերբիան ներկայացնող Ալեքսեյ Սենդրիկի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ:
Երեկ Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը Երևանում ընթացող երիտասարդական ԵԱ-ում ոսկե մեդալ էր նվաճել՝ եզրափակչում առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ:
Հիշեցնենք՝ տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալներն ավելի վաղ նվաճել էին Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը:
Երևանում ընթացող առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է նաև Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը. 60 կգ քաշայինների եզրափակչում նա վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի մարզիկի նկատմամբ: