Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին աշխարհի 25 ամենագեղեցիկ Մայր տաճարների ցանկում է հայտնվել։ Ցանկը կազմել է luxatic.com-ը։
Ամենագեղեցիկ Մայր տաճարների ցանկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 17-րդ տեղում է։ Այդ ցանկում առաջին տեղում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարն է։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1996-2001 թվականներին։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Կառուցումը մտահղացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ 1990 թվականի մարտի 31-ին Վազգեն Ա կաթողիկոսի օրհնությամբ հուշաքար է դրվել Մայր եկեղեցու կառուցման տեղում։