Մեծամորը պաշտոնապես հռչակվել է Հայաստանի 2023թ․ երիտասարդական մայրաքաղաք, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ հանդիսավոր պայմաններում Մեծամորին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Մեծամորն ուղենիշ է քաջալերելու մյուս համայնքներին։ Նա կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին առաջիկա ծրագրերի իրականացման կիզակետում պահել Մեծամոր համայնքը՝ որպես 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք։
ԿԳՄՍՆ և Մեծամորի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է խթանել Մեծամոր համայնքի զարգացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը տեղական, հանրապետական և միջազգային մակարդակում:
Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է Սյունիքում
Նոյեմբերի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որն զգացվել է նաև Հայաստանում, հայտնում...