Անփոխարինելի ջինսերը համադրելու 4 տարբերակ է առաջարկում thevoicemag.ru-ն։
Ջինսը՝ դասական տաբատով
Թվում է, թե ընդհանուր ոչինչ չունեն հանգիստ ջինսերն ու կոստյումի տաբատները: Բայց հետաքրքիր համադրություն է ստացվում։ Ոճային առումով իրարից հեռու իրերը քողարկելու համար դրանք կարելի է համադրել հնարավորինս չեզոք հագուստի հետ. այստեղ այն սպիտակ շապիկ է և սպորտային կոշիկներ:
Ջինսը՝ մեկ այլ ջինսի հետ
Եթե համադրեք տարբեր երկարությունների երկու ջինսեր, ապա կստանաք շատ անթերի համադրություն։
Ընդհանուր տեսք՝ դենիմի ջինսով
Կրեք ջինսե գլխարք, շրջազգեստ, բաճկոն, կոշիկներ, բայց չափը չանցնելու համար կաող եք այլ նյութից պատրաստված աքսեսուար կրել։ Բոհո ոճի կամ կաշվե կոշիկը այստեղ տեղին կլինի:
Ջինսերը՝ հուդիներով
Այս հագուստը հարմարավետության առումով գիշերազգեստ է հիշեցնում, ինչն այնքան հաճելի է: Հուդիների և մեծ չափի ջինսերը հրաշալի համադրություն են։