Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մայիսի 31-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 383,25 դրամ միջին կշռված գնով: Ամերիկյան արժույթը վաճառվում է 388.97 դրամ միջին կշռված փոխարժեքով։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքը առքի ժամանակ 406.92 դրամ է։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 419,81 դրամ միջին կշռված գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինը կազմել 4.64 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.91 դրամ միջին կշռված գնով։
Բրիտանական ֆունտի առքը իրականացվում է 463.40 դրամ միջին կշռված գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը երեկվա համեմատ աճել է՝ կազմելով 491,50 դրամ։