Երևանում ավարտված աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբիշները 13 մեդալ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մրցաշարի հաղթողներ են դարձել Սլավիկ Գալստյանը (մինչև 67 կգ), Շանթ Խաչատրյանը (մինչև 72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (մինչև 77 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (մինչև 82 կգ):
Արծաթե մեդալներ նվաճեցին Ռոբերտ Կարապետյանը (մինչև 55 կգ), Հայկ Մելիքյանը (մինչև 62 կգ), Արարատ Վարդերեսյանը (մինչև 72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (մինչև 77 կգ) և Հայկ Խլոյանը (մինչև 97 կգ):
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գեւորգ Ղարիբյանը (մինչեւ 60 կգ), Սերգեյ Բեռնեցյանը (մինչեւ 72 կգ), Սամվել Գրիգորյանը (մինչեւ 82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (մինչեւ 87 կգ) եւ Ալբերտ Վարդանյանը (մինչեւ 130 կգ)։ .
Արթուր Սարգսյանը (մինչև 97 կգ) և Արթուր Մելքոնյանը (մինչև 63 կգ) նվաճել են համապատասխանաբար ոսկե և արծաթե մեդալներ։