Հնդկաստանում գնացքների վթարի պատճառը կարող էր ազդանշանի խափանումը լինել, BBC-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է վարչապետ Նարեդրա Մոդին՝ հավելելով, որ մեղավորներն անպայման կպատժվեն։
«Դեռևս լիովին պարզ չէ, թե ինչն է դարձել Բալասորե շրջանում մի քանի գնացքների բախման պատճառը, սակայն նշվում է, որ վթարի պատճառը կարող էր ազդանշանի խափանումը լինել»,- նշել է Մոդին։
Առնվազն 275 մարդ է զոհվել, հունիսի 2-ին Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով։