Իրանը ծրագրում է գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ, հայտարարել է Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Ուջին։ Այնուամենայնիվ, նա չի նշել ծրագրի հնարավոր ժամկետները:
«Հաշվի առնելով, որ Իրանը գազի պաշարներով աշխարհում երկրորդն է, մենք նախատեսում ենք գազային հանգույց ստեղծել Ասալույե շրջանում, որը գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային ափին Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ»,- նախարարի խոսքերը մեջբերում է Tasnim-ը։