Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ պետության ղեկավարի առողջական վիճակի վատթարացման և այդ կապակցությամբ բժիշկներին վիրահատության նախապատրաստելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ուշադրություն մի դարձրեք հասարակական կարծիքը շահարկելուն ուղղված չհիմնավորված պնդումներին։ Նախագահի առողջական վիճակի մասին մի շարք հաշիվներում տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ապրիլի 25-ին տեղական հեռուստաալիքին հարցազրույց տալիս ուղիղ եթերում Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր։ Հեռարձակումն ընդհատվել էր այն բանից հետո, երբ լրագրողն սկսել էր Թուրքիայի ղեկավարին հարց ուղղել կառավարության ապագա վերադասավորումների մասին: Հաջորդ օրը Էրդողանի մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները չեղարկվել էին։
Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Թուրքիայի պետության ղեկավարի ներկայիս վիճակը կարելի է բնութագրել որպես «շատ լավ»։
ՌԴ-ն, Իրանն ու Ադրբեջանը կարող են «տարածաշրջանում հզոր էլեկտրական ցանց ստեղծել». Աբբաս Ալիաբադի
Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը, միավորելով իրենց էլեկտրական ներուժը, կարող են «տարածաշրջանում հզոր...